Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառույցներին


Ուկրաինա - Հրշեջները մարում են Իվանո-Ֆրանկովսկում հրթիռակոծման հետևանքով բռնկված հրդեհը, 27-ը ապրիլի, 2024թ.
Ուկրաինա - Հրշեջները մարում են Իվանո-Ֆրանկովսկում հրթիռակոծման հետևանքով բռնկված հրդեհը, 27-ը ապրիլի, 2024թ.

Ռուսական ուժերն անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական հրթիռային հարվածներն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառույցներին։

Պաշտոնական Կիևի տեղեկություններով՝ երկրի արևմտյան և կենտրոնական մարզերում գտնվող էլեկտրակայանների և բաշխիչ ենթակայանների ուղղությամբ ընդհանուր առմամբ 34 բալիստիկ և հեռահար հրթիռ է արձակվել, որոնցից խոցվել է միայն 21-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ հարվածների հետևանքով տուժել են Դնեպր և Կրիվոյ Ռոգ քաղաքներում գտնվող էներգետիկ ենթակառույցները։ Հարվածներ են հասցվել նաև Լվովում և Իվանո-Ֆրանկովսկում գտնվող էներգետիկ օբյեկտներին։

Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ DTEK-ը հաղորդել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են իրենց պատկանող վեց ջերմակայաններից չորսը։

XS
SM
MD
LG