Մատչելիության հղումներ

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել, «Ազատության» հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել», - նշեց խոսնակը:

Դեպքի հանգամանքները և վայրը ՊՆ-ն չի բացահայտում:

Տավուշում գտնվող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ ականի պայթյունը տեղի է ունեցել Բերքաբերի հատվածում:

«Հայտնի է, որ ականի պայթյունից ոտնաթաթն է վնասվել, տարել են հոսպիտալ, և այնտեղ այս պահին ինչ-որ վիրահատական աշխատանքներ են տարվում», - ասաց Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG