Մատչելիության հղումներ

Սահմանազատման հանձնաժողովի մարզային խումբը՝ լուծարման եզրին


Սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային մարզային խմբի ձևավորումից մեկ օր անց 11 անդամներից 7-ը հրաժարվում են աշխատել։ Հայտարարություն է տարածել Նոյեմբերյանի համայնքապետարանը, խոշորացված այս համայքնի կազմում Բաղանիս, Ոսկեպար գյուղերն են։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար», - ասված է հայտարարության մեջ։

Նաև շեշտել են՝ «խաղաղությանը կողմ են, բայց ոչ միակողմանի զիջմամբ՝ ադրբեջանական զինուժն օկուպացված է պահում տարածքներ նաև Տավուշից»։

«Ղեկավարությունը և վարչական մասը, որոնք սահմանամերձ գյուղերի աշխատանքային խմբում են, իրենց հետագա աշխատանքներն այդ հանձնաժողովին սառեցնում են, չեն սառեցնում, դուրս են գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Սամվել Բուդաղյանը։

Այս հայտարարությանը նախորդել էր աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ երեկ ժամեր շարունակ Իջևանի, Նոյեմբերյանի, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր համայնքների ներկայացուցիչները կառավարության շենքում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։

Ուշ երեկոյան նրանց կառավարության շենքից դուրս բերեցին կառավարական մեքենաներով, որպեսզի խուսափեն լրագրողներին մեկնաբանություն տալուց։ Այսօր էլ համայնքապետերը շատ բան չեն պատմում այդ հանդիպումից, լսել են այն, որ գործընթացը սկսված է, ադրբեջանական գյուղերը փոխանցվում են։ Համայնքների ներկայացուցիչներից շատերը Տավուշի նոր սահմանի գծմանը մասնակցել չեն ուզում։

Իջևան խոշորացված համայնքի կազմում Բերքաբերն ու Կիրանցն են։ Այստեղից որևէ հայտարարություն չի հնչել։ Ի դեպ, Նոյեմբերյանի համայնքապետն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունից է, Իջևանինը՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագրից»։

Իջևանի Կիրանց համայնքի վարչական ղեկավարը անձնական որոշում ունի՝ դուրս է գալիս աշխատանքային խմբից։

Ամբողջությամբ՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG