Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել:
Այս շաբաթվա սկզբին լուրեր էին շրջանառվում, որ այդ օբյեկտները թիրախում կլինեն, եթե Իսրայելը հարվածի Իրանին։
Իրանի գլխավոր միջուկային օբյեկտներից մեկը՝ Նաթանզը, գտնվում է Սպահանի կենտրոնում: Ավելի վաղ այս ուղղությամբ մի քանի դիվերսիոն հարձակումներ են եղել, որոնց համար Իրանը մեղադրել է Իսրայելին:
ԱԷՄԳ-ն այսօր հաստատել է, որ Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծայրահեղ զսպվածության կոչ է արել կողմերին՝ շեշտելով՝ ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախավորվեն։
«ԱԷՄԳ-ը շատ ուշադիր հետևում է իրավիճակին», - հայտարարել է Գրոսսին։
Այսօր վաղ առավոտյան Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երեք անձանց, հաղորդեց, որ Իսրայելը հարվածել է Իրանին։
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնեցին, որ իրանական ուժերն անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Իրանին՝ Իրսայելի հասցրած հարվածներից օրեր անց։
Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երեք պայթյուն է լսվել կենտրոնական Սպահան քաղաքի բանակային բազայի մոտ: Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հրթիռային հարձակում չի եղել, և պայթյունները եղել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման հետևանք։
Իրանի պետական հեռուստատեսությունն իր հերթին հաղորդել է, որ կեսգիշերից անմիջապես հետո «Սպահանի երկնքում երեք անօդաչու թռչող սարք է նկատվել։ ՀՕՊ համակարգը երկնքում խոցել է ԱԹՍ-ները։ Ավելի ուշ հաղորդվել է, որ իրավիճակը Սպահանում նորմալ է, գետնի վրա պայթյուններ չեն եղել:
Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։