Մատչելիության հղումներ

Թուրքիան միայնակ չի կարող միջնորդի դեր կատարել. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Թուրքիան միայնակ չի կարող միջնորդի դեր կատարել Կիևի և Մոսկվայի միջև, կիրակի երեկոյան հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Թուրքերը ցանկանում են միջնորդի դեր ստանձնել։ Նախագահ Էրդողանը գիտի, թե որքան երախտապարտ եմ ես նրան այն ամենի համար, ինչ արվել է։ Բայց, նա նաև պետք է իմանա՝ Թուրքիայի միանձնյա միջնորդությունը մեզ համար բավարար չէ։ Մեզ համար լավագույն ձևաչափը խաղաղության գագաթնաժողովն է», - ասել է Զելենսկին։

«Թուրք գործընկերների կարողությունների հանդեպ մեր ողջ հարգանքով հանդերձ պետք չէ մոռանալ, որ նրանք սերտ կապեր ունեն նաև Ռուսաստանի հետ։ Անկարան նաև իր սեփական շահերն ունի, այդ թվում՝ տնտեսական, այնպես որ կարծում եմ, որ Թուրքիան որպես միակ միջնորդ բավարար չի լինի», - նշել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG