Ուկրաինայի հետախուզության աղբյուրը Reuters-ին ուրբաթ օրն ասել է, որ ուկրաինական ուժերը Ռոստովի մարզում գրոհել են Մորոզովսկ ավիաբազան և ոչնչացրել են 6 ռազմական օդանավ, ինչպես նաև զգալի վնաս են պատճառել ևս 8 օդանավի։
Սա համարելով կարևոր գործողություն, աղբյուրն ասել է, որ Մորոզովսկ ավիաբազան Ռուսաստանն օգտագործում էր մարտավարական ռմբակոծիչների համար, որոնք կառավարվող ռումբեր են արձակում ուկրաինական քաղաքների ու ռազմական ենթակառուցվածքների վրա։
Ռուսական РИА "Новости" գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, ավելի վաղ հաղորդել էր, որ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, մեծ մասը՝ Ռոստովի մարզում։