Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերն առաջացել են Չասիվ Յարի ուղղությամբ


Ուկրաինական զինված ուժերի տանկը Չասիվ Յարի մատույցներում, փետրվար, 2024թ.
Ուկրաինական զինված ուժերի տանկը Չասիվ Յարի մատույցներում, փետրվար, 2024թ.

Հաղորդվում է, որ ռուսական զորքերը մուտք են գործել Չասիվ Յար քաղաքի արվարձաններ, ուկրաինական ուժերը պայքարում են Դոնեցկի մարզի այդ քաղաքը պաշտպանելու համար:

Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի տասնյակ անօդաչու թռչող սարքեր այսօր վաղ առավոտյան թիրախավորել են տարբեր վայրեր Ռուսաստանի հիմնականում արևմտյան շրջաններում, այդ թվում՝ Ուկրաինայի սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ավիացիոն ռազմակայան, որտեղ տեղակայված են «Սու» կործանիչներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է 53 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, այդ թվում մեկը՝ Սարատովի մարզում, որտեղ գտնվում է «Էնգելս» ռազմաբազան:

Կուրսկի մարզում առնվազն չորս շենք է վնասվել անօդաչուների հարվածներից, զոհերի մասին հաղորդումներ չկան:

Կիևը, իր հերթին, հաղորդում է, որ ռուսական ուժերը 13 անօդաչու թռչող սարք են արձակել ուկրաինական շրջանների վրա, սակայն բոլորն էլ խոցվել են:

Ըստ Ուկրաինայի օդուժի՝ Ռուսաստանը նաև հինգ բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից մեկի բեկորները Զապորոժիեի մարզում տներ և գյուղատնտեսական շինություններ են վնասել, զոհեր չկան:

Խարկովում պայթյունների հետևանքով չորս ավտոմեքենա և բնակելի շենք է վնասվել, զոհերի մասին հաղորդումներ չկան:

XS
SM
MD
LG