Մատչելիության հղումներ

Բուլղարիան և Ռումինիան այսօրվանից միանում են շենգենյան գոտուն որոշ սահմանափակումներով


Բուլղարիան և Ռումինիան այսօր՝ մարտի 31-ից պաշտոնապես միանում են շենգենյան գոտուն, թեև դեռ չի խոսվում լիիրավ անդամակցության մասին։

Այս երկրներից օդային կամ ջրային ճանապարհով շենգենյան այլ երկրներ մուտքի և ելքի սահմանային հսկողությունը կվերացվի։ ԵՄ այլ երկրների հետ ցամաքային սահմաններում վերահսկողությունը դեռ որոշ ժամանակ կգործի, դրա վերացման մասին որոշում պետք է կայացնի ԵՄ խորհուրդը։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ ԵՄ խորհուրդը որոշում կկայացնի ողջամիտ ժամկետում, Սոֆիան և Բուխարեստը ակնկալում են, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։ Ավստրիան, սակայն, ներկայումս դեմ է վերահսկողության վերացմանը։ Բանակցությունները շարունակվում են։

Երկու երկրների շենգենյան գոտուն միանալու որոշումը նշված սահմանափակումներով Եվրամիությունն ընդունել է անցյալ տարեվերջին։ Մարտի 31-ից Բուլղարիան և Ռումինիան կկարողանան շենգենյան վիզաներ տրամադրել նույն կանոններով, ինչ ԵՄ մյուս երկրները։

Եվրահանձնաժողովի ղեկավարը մարտի 31-ը անվանել է «պատմական պահ շենգենյան գոտու համար»։

Ռումինիայի և Բուլղարիայի միանալուց հետո շենգենյան գոտին ներառում է 29 երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG