Մատչելիության հղումներ

Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի


Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Ինչպես հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը, այս մասին որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը։

2024 թվականի մարտին կվերացվի օդային և ծովային սահմանային հսկողությունը, իսկ ցամաքային անցակետերում հսկողությունն առայժմ կգործի։ Վերգետնյա անցակետերում հսկիչ սարքերի բարձրացման ժամկետները կքննարկվեն ավելի ուշ:

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Ռումինիայի և Բուլղարիայի մուտքը շենգենյան գոտի «կնպաստի ճանապարհորդության, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև ներքին շուկայի հետագա ամրապնդմանը»։

Ռումինիան և Բուլղարիան Եվրամիությանն են միացել 2007 թվականին։ Չորս տարի անց երկրները հայտարարեցին շենգենյան գոտու անդամ դառնալու մտադրության մասին։ 2022թ. նոյեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց շենգենին միանալու Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի պատրաստակամության մասին։

Սակայն, Ավստրիան և Նիդեռլանդները դեմ էին Բուլղարիայի և Ռումինիայի միացմանը։ Այս երկրների իշխանությունները նշում էին, որ Բուլղարիայի և Ռումինիայի հետ սահմանային հսկողության վերացումը կարող է մեծացնել անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրամիություն։ Արդյունքում 2023 թվականի հունվարին շենգենյան գոտուն միացավ միայն Խորվաթիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG