Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևը


Քիչ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։

Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի իր վետոյի իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։

Հաստատված բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և խորացնել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը»։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:

«Համաս»-n ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG