Մատչելիության հղումներ

Քվեների 70 տոկոսի հաշվարկով, Վլադիմիր Պուտինը հավաքում է մոտ 87 տոկոսը


Ռուսաստան, ընտրություններ-2024:
Ռուսաստան, ընտրություններ-2024:

Ռուսաստանում ավարտվել են նախագահական ընտրությունները: Քվեաթերթիկների 70 տոկոսի մշակման արդյունքների համաձայն, առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է: ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նա հավաքել է քվեների ավելի քան 87 տոկոսը։

Կոմկուսից Նիկոլայ Խարիտոնովը և«Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը ստացել են քվեների 4-ական տոկոսը, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3 տոկոսը։ ՌԴ ԿԸՀ-ի նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 74,22%:

ВЦИОМ-ը՝ հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի փոխանցմամբ, էքզիթ-փոլերը վկայում են, որ Պուտինն առաջին տեղում է և ապահովում է կարող է ստանալ քվեների ավելի քան 87 տոկոսը:

2018 թվականի ընտրություններում Պուտինը վերընտրվել է ձայների 77 տոկոսով, այն ժամանակ դա նրա առավելագույն արդյունքն էր։

2024-ին նա հինգերորդ անգամ է առաջադրվել: Պուտինը երկիրը ղեկավարում է 2000 թվականից: Արևմուտքում ռուսաստանյան ընտրություններն ազատ, դեմոկրատական, մրցակցային և թափանցիկ չեն համարում, նշելով, որ Կրեմլը հալածում և բանտերն է նետում ընդդիմադիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG