«Մեծ յոթնյակի» (G-7) երկրները զգուշացրել են Իրանին, որ ի պատասխան Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման՝ Արևմուտքը «զգալի» պատժամիջոցներ կսահմանի:
«Եթե Իրանը սկսի բալիստիկ հրթիռներ և դրա հետ կապված տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին, մեր պատասխանը կլինի արագ և համակարգված՝ ներառյալ հակաիրանական նոր միջոցառումներ»,- ասվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Գերմանիայի և Ճապոնիայի մարտի 15-ի համատեղ հայտարարության տեքստում:
Պատժամիջոցներից մեկը կարող է լինել Եվրոպա Iran Air առաջատար իրանական ավիաընկերության չվերթների արգելքը։
Նախազգուշացմանը նախորդել են վերջերս հրապարակված լուրերն այն մասին, որ Թեհրանը փոքր հեռահարության 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Մոսկվային։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ դեռևս չունեն կոնկրետ տվյալներ, որոնք կհաստատեն իրանական հրթիռների առաքումը ռուսներին, սակայն ենթադրում են, որ իրանական կողմը մտադիր է դա անել:
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, թե «Ռուսաստան զենքի արտահանման իրավական խոչընդոտներ չկան, սակայն Թեհրանը ձեռնպահ է մնում նման քայլից բարոյական նկատառումներով և առաջնորդվելով պատերազմ չհրահրելու գաղափարով»:
Իրանը սկզբնական փուլում հերքել է Ռուսաստանին մարտական անօդաչուներ փոխանցելու փաստը: Սակայն, երբ ի հատ են եկել հստակ ապացույցներ Ուկրաինայում ռուսների կողմից իրանական ԱԹՍ-ների կիրառման մասին, Թեհրանը հայտնել է, թե «Մոսկվային փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է փոխանցել»: