Ռուսաստանի բանակը վարկաբեկելու հոդվածով 2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված «Հուշամատյան» («Մեմորիալ») հասարակական կամակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Օլեգ Օրլովին Մոսկվայի քննչական մեկուսարանում առաջարկվել է մեկնել Ուկրաինա և մասնակցել «հատուկ ռազմական գործողությանը:
Օրլովին խնդրել են ստորագրել «հատուկ ռազմական գործողությանը» (այդպես են Ռուսաստանում անվանում լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա) մասնակցելու համաձայնությունը՝ նախնական կալանքի կենտրոն տեղափոխվելուց անմիջապես հետո։
«Մեմորիալ» կազմակերպությունը նշում է, որ նման առաջարկ է արվում բոլոր նոր ժամանած բանտարկյալներին։
«Օլեգ Պետրովիչը ծիծաղելով հարցրել է, թե արդյոք իր տարիքը չի անհագստացնում առաջարկն անողներին, նա այս տարի կդառնա 71 տարեկան: Մեկուսարանի վարչակազմի աշխատակիցը պատասխանել է, թե տարիքը խնդիր չէ: Օրլովը, բնականաբար, մերժել է առաջարկը»,- հայտնել է «Մեմորիալի» անանուն ներկայացուցիչը:
Նրա փոխանցմամբ, Օրլովն իրեն լավ է զգում, խցակիցները հարգանքով են վերաբերվում նրան և «հայրիկ» են անվանում։
Օրլովի համար սահմանված երկուսուկես տարվա ազատազրկումն ամենախիստ պատիժն է, որը կայացվել է բանակի վարկաբեկման մասին 2022 թվականին ընդունված հոդվածով: