Մատչելիության հղումներ

«Մեմորիալ»-ի ղեկավարը դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման


Օլեգ Օրլով
Օլեգ Օրլով

Մոսկվայի Գոլովինսկի շրջանի դատարանն այսօր երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտել «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Օլեգ Օրլովին։

Իրավապաշտպանը մեղավոր է ճանաչվել «ռուսական բանակի կրկնակի վարկաբեկման համար»։

Նա կալանքի տակ է վերցվել հենց դատարանի դահլիճում։

Օրլովի դեմ քրեական գործը հարուցվել էր Ուկրաինայում պատերազմի դեմ ուղղված նրա հոդվածի համար, որը վերնագրված էր «Նրանք ֆաշիզմ էին ուզում․ նրանք ստացան այն»։

Դատավարության ընթացքում 70-ամյա իրավապաշտպանը հրաժարվել էր ցուցմունք տալ՝ նշելով միայն, որ հանդես կգա վերջին խոսքով։

XS
SM
MD
LG