Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 19,6 տոկոսով ավելացրել է բանակի, անվտանգության ոլորտի ծախսերը


Ալի Ասադովը՝ Ադրբեջանի խորհրդարանում, արխիվ
Ալի Ասադովը՝ Ադրբեջանի խորհրդարանում, արխիվ

Ադրբեջանը 2023-ին, 2022-ի համեմատությամբ, 19, 6 տոկոսով ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը, դրանք հասցնելով մոտ 5 միլիարդ 900 միլիոն մանաթի, ինչը հավասար է մոտ երեքուկես միլիարդ դոլարի: Այդ մասին այսօր Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանում, ասել է վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը։

«Ուստի բանակի զարգացումը և ազգային անվտանգության ներուժի հզորացումը կշարունակվի», - ասել է վարչապետը և ավելացրել, որ առաջիկա տարիներին ևս այդ նպատակով պետական բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG