Մատչելիության հղումներ

Անօդաչուն հարվածել է ФСБ-ի Բելգորոդի մարզային վարչության շենքին


Բելգորոդ, 30-ը դեկտեմբերի, 2023թ․
Բելգորոդ, 30-ը դեկտեմբերի, 2023թ․

Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերը հարվածել են Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) Բելգորոդի մարզային վարչության շենքին։ Այս մասին հաղորդում է ռուսական պաշտոնական ТАСС գործակալությունը՝ նշելով, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է շենքի ճակատային հատվածը, կոտրվել են պատուհանների ապակիները։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինական կողմը այս տեղեկություններն առայժմ չի մեկնաբանում, այս պահին բացակայում է նաև ТАСС-ի հաղորդագրության անկախ հաստատումը։

Նախօրեին ուկրաինական դրոնները արդեն իսկ մի շարք հարվածներ էին հասցրել Բելգորոդում։ Դրանց թիրախում էր եղել նաև քաղաքապետարանի շենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG