Մատչելիության հղումներ

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնանկության մասին


Նիկոլայ Եվմենով
Նիկոլայ Եվմենով

Եվմենովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի մայիսից։

Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը պաշտոնանկ է արվել, հայտնում են "Фонтанка" և "Известия"՝ հղում անելով աղբյուրներին։

Եվմենովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի մայիսից։

Ըստ հաղորդման՝ Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հյուսիսային նավատորմի հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը։

"Фонтанка"-ն նշում է, որ այս նշանակման մասին արդեն հաղորդվել է անձնակազմին։

Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Եվմենովի հրաժարականի մասին տեղեկությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս դեռ չի հաստատել տեղեկությունը։

Ուկրաինայի զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում հաղորդել են մի քանի ռուսական նավերի ոչնչացման մասին։

XS
SM
MD
LG