Մատչելիության հղումներ

Ծաղիկներն ու նվերները կոծկում են աղաղակող անհավասարությունը. Զարուհի Հովհաննիսյան


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ մարտի 8-ին կանանց արվող նվերները, տարատեսակ միջոցառումները կարծես գալիս են ծածկելու այն անհավասարությունը, որն առկա է ամեն օր։

«Հիմնականում նմանատիպ օրեր են նշանակվում նաև այն պատճառով, որ աղաղակող անհավասարություն կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

«Ազատություն». - Եթե այսօր այսքան տղամարդ ամենուր ծաղիկներ, նվերներ են տալիս կանանց, մեծարում նրանց, չի՞ վկայում, որ մեր հանրությունը բռնարար չէ, կամ պատկերն այդքան էլ տխուր չէ։

Զարուհի Հովհաննիսյան. - Հիմնականում նմանատիպ օրեր են նշանակվում նաև այն պատճառով, որ աղաղակող անհավասարություն կա։

Այդ նվերները, ծաղիկները և այլ տիպի միջոցառումները կարծես գալիս են ծածկելու այն անհավասարությունը, որն առկա է ամեն օր, և այդ ծաղիկներն ու նվերները պետք է լինեն փոխադարձաբար ամեն օր և ոչ միայն ծաղիկները և նվերները, այլ նաև գիտակցումը, թե ինչպես անել, որ միմյանց աջակցել, օգնել և նպաստել, որպեսզի երկուսի համար էլ այս հասարակությունը լինի բարենպաստ, աջակցող և օգտակար։

«Ազատություն». - Այդ տրամաբանությունը զարգացնելով՝ ուրեմն, նշանակում է, որ ենթադրենք՝ Երևանի քաղաքապետարանն այսօր խեղել է տոնի բովանդակությունը, երբ ասում է, որ կանանց ու աղջիկների համար տրանսպորտն անվճար է մարտի 8-ին։

Զարուհի Հովհաննիսյան. - Իհարկե, քաղաքապետարանն առաջին հերթին պետք է մտածի, թե ինչ կառուցվածք ունի հենց քաղաքապետարանն իր ներսում։ Երբ նույն քաղաքապետը չունի գեթ մեկ տեղակալ ... ասենք՝ լավ, քաղաքապետի պաշտոնն ընտրովի է, չնայած դա էլ կարող էր կին լինել, իրենց ընտրական գործընթացներում չէր բացառվում, որ ֆրակցիայի կամ ցուցակի ղեկավարը լինի կին, բայց, այնուամենայնիվ, նշանակովի պաշտոններում նույնիսկ կանայք չկան։ Դա նշանակում է կանանց անտեսում, կանանց ներուժի թերի արժևորում և թերի ներգրավում։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG