Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին նշանակել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, հայտնում է երկրի արտգործնախարարությունը։
«Այսօր ես հաստատեցի Մեծ Բրիտանիայում մեր պետության դեսպանի թեկնածությունը։ Գեներալ Վալերի Զալուժնին ինձ հենց դիվանագիտական ուղղությունն էր նշել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը համաձայնության՝ ագրեմանի հայցում է ուղարկել։ Մեր դաշինքը Բրիտանիայի հետ պետք է միայն ամրապնդվի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին Զալուժնիին պաշտոնանկ արեց այս տարվա փետրվարի 8-ին ՝ Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար նշանակելով ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկիին։
Պաշտոնանկության հաջորդ օրը Զելենսկին Զալուժնիին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհեց։
Զելենսկի - Զալուժնի հակամարտության մասին ուկրաինական աղբյուրները խոսում էին աշնանից, երբ ձախողվել էր ուկրաինական հակահարձակումը հարավում։