Մատչելիության հղումներ

«Կղզի կդառնանք». Տավուշում անհանգիստ են սահմանների ու անկլավների հարցում


Տավուշի գյուղերում կցկտուր հասած լուրերից դարձյալ անհանգիստ են։ Անկլավների թեմայով հուսադրող ոչինչ չեն լսում ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ բերանացի աղբյուրներից։

Ոսկեպարը սահմանազատման դեռևս չհաստատված գծագրերի արանքում է։ Մարդիկ տարակուսում են՝ «ախր կղզի կդառնան»։ Ասում են՝ անկլավները Ադրբեջանին տան, ոչ միայն արոտավայրերն ու սեփական տարածքները նրանց ձեռքը կանցնեն, այլև աշխարհի հետ կապող իրենց ճանապարհները։

Սահմանագծման հրապարակային քննարկվող տարբերակներն իրենց համար հուսադրող չեն, ասում են՝ անորոշ վիճակում են։

44-օրյա պատերազմից հետո Ոսկեպարին մոտ՝ Նոյեմբերյան գնացող ճանապարհին, ռուսական ուղեկալ տեղակայվեց։ Այդպես էլ հայտնի չեղավ՝ ինչով են զբաղվում այստեղ ռուս զինվորականները, ինչ գործառույթներ ունեն, բայց ռուսական հսկողության տակ եղած հատվածներում վերջին շրջանում տեղի ունեցածը քննարկելով՝ նրանց հետ էլ հույս չեն կապում։

«Օգո՞ւտ... դե ի՞նչ են անելու, Ղարաբաղ ի՞նչ արին, ոչ մի բան», - ասաց տեղացիներից մեկը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG