Էդմոն Մարուքյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր:
Մարուքյանն անցած շաբաթ էր ներկայացրել պաշտոնից ազատման դիմում: «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում», - ասված էր Մարուքյանի հայտարարությունում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնել էր 2022-ի մարտից։