Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված գործով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք․ ԲԴԽ


Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։

Դատարանը այսօր հաստատել է Գլխավոր դատախազության և Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Գրիգորյանն անհատույց Հայաստանի սեփականությանն է հանձնում Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։

Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։

XS
SM
MD
LG