Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն «Ազատ Եվրոպա» - «Ազատություն» ռադիոկայանը ներառել է Ռուսաստանի տարածքում «անցանկալի օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների» ցանկում: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է գերատեսչության կայքէջում:
Ցանկում հայտնված կազմակերպությունների գործունեությունը Դաշնության տարածքում անցանկալի է ճանաչվում:
«Ազատ Եվրոպա» - «Ազատություն» մեդիա կորպորացիան ավելի վաղ Ռուսաստանում ճանաչվել է որպես արտասահմանյան մեդիա գործակալ։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել այդ մեդիա կորպորացիայի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։