Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի թատրոնի նախկին դերասանն ու կյանքի դրաման


Ստեփանակերտի թատրոնի դերասան Կամո Առաքելյանը Արցախի հայաթափումից հետո երկու ամիս մեն-մենակ մնացել էր Ստեփանակերտում, հիվանդ, առանց հացի ու ջրի, մինչև որ Կարմիր խաչի աշխատակիցները գտել էին նրան ու տեղափոխել Հայաստան։ Կամո Առաքելյանն այստեղ հասավ երիկամային ծանր հիվանդությամբ։ Քրոջ խնամքին է։

Բարեբախտաբար, չգիտի, թե ինչ դժվարությունների ու չլուծվող խնդիրների է բախվում քույրը։ Մի քանի օր առաջ նեֆրոստոմիկ դրենաժը պոկվել էր, շտապօգնություն են զանգել, եկել են։ Կամոյի քույրը, քրոջ դուստրը պատմեցին, թե ինչ են լսել շտապօգնության բժշկից. - «Ասացի, որ վիրահատել էին, նորից պիտի տանենք հիվանդանոց, զանգեց իրենց… ասաց՝ ես պիտի փող վերցնեմ»։

Երևանի քաղաքապետարանից տրամադրեցին ծառայության տնօրենի հրամանը, որով սահմանված են շտապօգնության վճարովի ծառայությունները, ծանր հիվանդին հիվանդանոց տեղափոխելու համար գումար սահմանված չէ։ Հավանաբար այդ մասին ուշացումով հիշել է նաև շտապօգնության ծառայության մասնագետը։


Ամբողջությամբ՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG