Մատչելիության հղումներ

Նավալնիի կինը խոստանում է շարունակել ամուսնու պայքարը

Յուլիա Նավալնայան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ մտադիր է ամուսնու գործը շարունակել :

«Իմ փոխարեն մեկ այլ անձ պետք է լիներ։ Բայց Վլադիմիր Պուտինը սպանել է այդ անձին», - սոցիալական ցանցերում հրապարակած ուղերձում հայտարարել է ռուս ընդդիմադիր առաջնորդի կինը։

Նավալնայան խոստացել է ամուսնու հետ կատարվածի պատճառների մասին խոսել առաջիկայում:

«Ես կշարունակեմ Նավալնիի գործը, կշարունակեմ պայքարել մեր երկրի համար», - ընդգծել է քաղաքական գործչի կինը՝ կոչ անելով իր կողմնակիցներին շարունակել պայքարը պատերազմի, կոռուպցիայի և անարդարության դեմ։

«Ես չեմ վախենում, դուք էլ ոչ մի բանից մի վախեցեք», - ասել է Կրեմլի կոշտ քննադատի կինը :

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայության տվյալներով՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ի կեսօրին՝ զբոսանքից հետո։ Նրա դին մինչ այս պահը չի հանձնվել հարազատներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Նավալնիի մահվան հետաքննությունը երկարաձգվել է։ Թե որքան կտևի՝ հայտնի չէ։ Մահվան պատճառը դեռևս պարզված չէ»։

​
XS
SM
MD
LG