Մատչելիության հղումներ

Իսրայելը մինչև մարտի 10-ը վերջնաժամկետ է սահմանել Ռաֆահի վրա հարձակման համար


Ռաֆահ
Ռաֆահ

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե «Համաս»-ը մինչև մարտի 10-ը չազատի Գազայում պահվող բոլոր պատանդներին, Ռաֆահի վրա հարձակում կսկսվի, հաղորդում է BBC-ին:

Սա առաջին դեպքն է, երբ Իսրայելն ասում է, թե իր զորքերը կարող են մտնել Գազայի գերբնակեցված հարավային քաղաք: Ռաֆահում ապաստան են գտել մոտ 1,5 միլիոն պաղեստինցիներ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հանրային առողջապահական գործակալությունը հայտնել է, որ Գազայի հիմնական հիվանդանոցը դադարել է գործել Իսրայելի հարձակումից հետո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) էլ հաղորդել է, որ իրեն թույլ չեն տվել մտնել Ռաֆահից հյուսիս գտնվող Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոց՝ իրավիճակը գնահատելու համար: Իսրայելի պաշտպանության բանակն էլ նշել է, որ, ըստ հետախուզական տվյալների, այդ հիվանդանոցում են պահվում «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) պատանդները:

Իսրայելի պաշտպանության բանակը ծայրահեղական «Համաս»-ին մեղադրել է «հիվանդանոցները ահաբեկչության նպատակով ցինիկ կերպով օգտագործելու» համար։

Կիրակի օրը Բենի Գանցը հայտարարել է. - «Աշխարհը և «Համաս»-ի առաջնորդները պետք է իմանան՝ եթե մինչև Ռամադան մեր պատանդները տանը չլինեն, մարտերը կշարունակվեն ամենուր՝ ներառելով Ռաֆահի շրջանը»:

Ռամադան պահքի ամիսը այս տարի սկսվում է մարտի 10-ին:

Գանցը հավելել է, որ Իսրայելը կգործի «համակարգված կերպով՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիական զոհերը»:

Ըստ Իսրայելի՝ «Համաս»-ը դեռ մոտ 130 պատանդ է պահում Գազայում։

XS
SM
MD
LG