Մատչելիության հղումներ

Ուկրաինայի մարտադաշտում իրավիճակը կլուծվի առաջիկա երեք ամսում. Ժոզեպ Բորել


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Ուկրաինայի մարտադաշտում իրավիճակը կլուծվի առաջիկա երեք ամսում, Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Երեք ամսից իրավիճակը կորոշվի մարտի դաշտում, մենք այլևս չենք կարող ասել՝ սպասենք եվրոպական ընտրություններին, կամ «ուզում ենք ավելի շատ մանրամասներ իմանալ», մենք պետք է գործենք ավելի արագ և ավելի վճռական»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Նա ներկաներին հորդորել է գիտակցել, որ այսօր պատերազմական իրավիճակ է, և կոչ է արել ավելի մեծ օգնություն ցուցաբերել Կիևին։

XS
SM
MD
LG