«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնիի՝ ռուսական բանտում մահվան կապակցությամբ։
«Աշխարհն այսօր ավելի մութ վայր է առանց Ալեքսեյ Նավալնիի լույսի, որը պայքարել է հանուն ժողովրդավարական արժեքների, հատկապես հանուն ռուսների՝ առանց վախի ազատ արտահայտվելու իրավունքի, արժեքներ, որոնք «Ազատություն» ռադիոկայանը պաշտպանել է ավելի քան յոթ տասնամյակ», - նշել է նա:
«Ալեքսեյի պատվին մենք կշարունակենք պայքարել ռուսական ապատեղեկատվության դեմ և արդար, անկախ լրագրություն տրամադրել ռուս ժողովրդին», - հավելել է Սթիվեն Կապուսը: