Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել Նավալնիի չորս համախոհների նկատմամբ


Կիրա Յարմիշը և Ալեքսեյ Նավալնիի դուսրտ Դարյա Նավալնայան «Պուտինը մարդասպան է» նշանաբանով բողոքի ակցիային, Վիլնյուս, 20 օգոստոսի, 2023թ.
Կիրա Յարմիշը և Ալեքսեյ Նավալնիի դուսրտ Դարյա Նավալնայան «Պուտինը մարդասպան է» նշանաբանով բողոքի ակցիային, Վիլնյուս, 20 օգոստոսի, 2023թ.

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցներ, օտարերկրացի գործակալներ ճանաչված Մարիա Պևչիխին, Դմիտրի Նիզովցևին, Կիրա Յարմիշին և Աննա Բիրյուկովային:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռուսաստանում համարվում է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է: Այդ կառույցը հիմնադրել է Ռուսաստանի ընդդիմության ազատազրկված լիդեր Ալեքսեյ Նավալնին:

Բասմաննի շրջանի դատարանի վճռով նշված չորս քաղաքացիների համար հեռակա կարգով խափանման միջոց է ընտրվում երկու ամիս կալանավորումը՝ նրանց Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնելու կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում ձերբակալելու պահից:

Չորս ակտիվիստները տվյալ պահին գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս: Յարմիշի նկատմամբ այսօր երկրորդ անգամ հետախուզում է հայտարարվել:

XS
SM
MD
LG