Ուկրաինայի զինված ուժերը հաղորդել են, որ փետրվարի 13-ի գիշերը ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի տարածքին։
Ըստ հաղորդման՝ Դնեպրում ՋԷԿ-ն է վնասվել, քաղաքի մի մասը մնացել է առանց հոսանքի ու ջրի։
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ 23 «Շահեդ»-ներից 16-ը խոցել են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, մնացած 8 ԱԹՍ-ի մասին չի հաղորդվում։
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտարարել է, որ ռուս զինվորականները հարվածներ են հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ռուսական կողմը բազմիցս հերքել է քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մասին պնդումները։