Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստումը շարունակվում է, ժամկետները կհամաձայնեցվեն, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ թուրքական կողմը հաղորդել է, որ Պուտինի այցը հետաձգվել է։
«Ո՛չ: Ես չեմ կարող հաստատել, որ այցը հետաձգվել է: Ժամկետներ չեն հայտարարվել: Մենք շարունակում ենք պատրաստվել ամենաբարձր մակարդակով շփումներին: Ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պուտինի այցը Թուրքիա, ենթադրաբար, կարող է կայանալ փետրվարի 12-ին։ Միաժամանակ Կրեմլը չի հաստատել այդ ժամկետը, նշելով, որ այն կհաղորդվի ավելի ուշ: