Մատչելիության հղումներ

Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ խոսել է Գազայում ցածր ինտենսիվության գործողությունների անցնելու մասին


ԱՄՆ պաշտպանության նախարարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ զրույցում խոսել է «Գազայում ցածր ինտենսիվության գործողությունների» անցնելու մասին, գրել է Լլոյդ Օսթինը X-ում։

Նրա հաղորդմամբ՝ խոսել են նաև Իսրայել-Լիբանան սահմանի երկայնքով դիվանագիտական լուծմանն աջակցելու և Արևմտյան ափում կայունության մասին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը նաև վերահաստատել է Գազա մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու կարևորությունը և շնորհակալություն հայտնել նախարար Յոավ Գալլանթին՝ այս ընդհանուր նպատակին հասնելու ջանքերի համար, ասված է ամերիկյանի կողմի հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG