Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնում է, որ անցած գիշեր Ղրիմի առափնյա ջրերում՝ Դոուզլավ լճում խորտակել են «Իվանովեց» ռուսական փոքր ռազմանավը։
Ղրիմի արևմտյան մասում այս լիճը Սև ծովի ծովախորշ է։ Ուկրաինայի հատուկ ծառայության հրապարակած տեսանյութում երևում է, որ արագընթաց ջրային սարքը սլանում դեպի ռազմանավը, պայթյուն է տեղի ունենում, և նավը սուզվում է։
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կայքի տվյալների համաձայն՝ «Իվանովեց»-ը 493 տոննա տարողությամբ, 56 մետր երկարությամբ ռազմանավ է, որը զինված է նաև հրթիռներ արձակելու չորս կայաններով և ունի 41-հոգանոց անձնակազմ։