Մատչելիության հղումներ

Կիևը չի բացառում հարվածները Աբխազիայի ռուսական ռազմակայանին


Աբխազիա - Գուդաութա ռուսական ռազմաբազա, արխիվ
Աբխազիա - Գուդաութա ռուսական ռազմաբազա, արխիվ

«Աբխազիայում կառուցվող ռուսական ռազմածովային բազան կարող է օրինական թիրախ դառնալ Ուկրաինայի համար», - հայտարարել է այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեժիպապան։

«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Նեժիպապան նշել է, որ Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող ցանկացած ռազմանավ Ուկրաինայի համար «օրինական թիրախ է հանդիսանում»։

«Կարևոր չէ, թե համաշխարհային օվկիանոսի որ հատվածում է գտնվում այս կամ այն ռուսական նավը», - նշել է ուկրաինացի զինվորականը։

Աբխազիայում գտնվող Օչամչիրա նավահանգստում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմակայան ստեղծելու մասին առաջինը 2023-ի աշնանը հայտարարել էր ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։ Աբխազիայի ղեկավարը նաև հայտարարել էր, որ հանրապետության տարածքում ռուսական ռազմածովային բազայի ստեղծման մասին համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է։

BBC-ի տեղեկություններով՝ ռուսական կողմն արդեն իսկ Օչամչիարայում մի շարք շինարակական աշխատանքներ է իրականացրել՝ խոշոր ռազմանավերի կայանման համար պայմաններ ստեղծելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG