Ուկրաինան հետաքրքրված է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման շարունակությամբ և աշխատելու է այդ ուղղությամբ։ Այդ մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
«Մենք կշարունակենք աշխատել, որքան էլ որ դժվար լինի, որ այդ փոխանակումները շարունակվեն: Բայց սա մի գործընթաց է, որին պետք է մասնակցեն երկու կողմերը: Ուկրաինան շահագրգռված է իր պաշտպաններին տուն վերադարձնելու հարցում: Մենք կարող ենք և կհանձնենք ռուս ռազմագերիներին»,- ասել է նա՝ մեկնաբանելով երեկ ՌԴ Բելգորոդի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման խնդիրը։
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայից ռուս ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։