Մատչելիության հղումներ

«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին


«Պնդելում եմ աղետի միջազգային հետաքննություն», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Բելգորոդի շրջանում երեկ ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանումը, որը, ըստ ռուսական կողմի, փոխանակման նպատակով ուկրաինացի ռազմագերիներ էր տեղափոխում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։

«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի բանտարկյալների կյանքի, հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը, սակայն, որևէ խոսք չի ասել ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների ու ինքնաթիռում փոխանակման նպատակով ռազմագերիների առկայության մասին։

Զելենսկին նշել է, որ տեղի ունեցածի մասին լսել է Պաշտպանության նախարարության, Ուկրաինայի զինված ուժերի, Ռազմական հետախուզության ներկայացուցիչների զեկույցները։

«Անհրաժեշտ են հստակ փաստեր, այնքանով որքանով որ հնարավոր է՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ մեր վերահսկողությունից դուրս», - եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ երեկ Զելենսկին չեղարկել է իր ուղևորությունը երկրի կենտրոնական շրջաններ և արգելել է իր ծննդյան օրվա առիթով բոլոր հանդիպումները։ Այսօր Ուկրաինայի նախագահը դառնում է 46 տարեկան։

XS
SM
MD
LG