Մատչելիության հղումներ

Անօդաչու թռչող սարքերով նոր հարձակումներ Մոսկվայի, Ռուսաստանի այլ շրջանների վրա


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին, արխիվ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին, արխիվ

Մոսկվայի քաղաքային իշխանությունները հայտնում են անօդաչու թռչող սարքերով քաղաքի վրա հերթական հարձակման մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առավոտյան հայտարարել է, որ մերձմոսկովյան Լյուբերցիի մոտ հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու են խոցել։ Ըստ պաշտոնյայի՝ զոհեր և ավերածություններ չկան։

Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում 38 չվերթ է հետաձգվել, 23-ը՝ չեղարկվել։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին է հայտարարել նաև Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ «Առավոտյան երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Կուրչատովի վրա։ Տուժել է գրասենյակային և բնակելի շենք։ Դեպքի վայր են մեկնել մասնագետները, գնահատում են վնասի չափը։ Մանրամասները ճշտվում են», - գրել է պաշտոնյան։

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել վեց շրջաններում՝ հինգը՝ Բրյանսկի մարզում, երկուական՝ Ռյազանի և Մոսկվայի շրջաններում, մեկական՝ Օրյոլի և Կալուգայի մարզերում։ Նաև օգոստոսի 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Պսկովի օդանավակայանը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ոչ մի խոսք չի ասել Պսկովի վրա հարձակման վերաբերյալ՝ չնայած ռուսական պետական լրատվամիջոցները գրել են օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Մասնավորապես, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել, որոնցով կարող էին ռազմաճակատ տեղափոխել գերիներին։ Պսկովի օդանավակայանի արբանյակային պատկերները հրապարակել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի "Схемы" նախագիծը։ Նկարները ցույց են տալիս առնվազն երկու վնասված ինքնաթիռ:

XS
SM
MD
LG