Մատչելիության հղումներ

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իրավունքների պաշտպանության նպատակով հանձնախումբ է ստեղծվել


Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբն արդեն ձևավորված է, այսօր տեղեկացրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Օսկանյանը նշել է, որ համաձայնել է հանձնախմբի անդամների առաջարկությանը՝ համակարգել դրա աշխատանքները։

«Առաջիկայում, երբ ամբողջանա Հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, ինչպես նաև մանրամասներ անելիքների մասին։ Այս պահին կարող եմ ասել, որ Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին արտգործնախարարը։

Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացնումը կարող է տևական ու կայուն խաղաղություն բերել։

XS
SM
MD
LG