Մատչելիության հղումներ

Պաղեստինյան պետության ստեղծումը կնպաստի Իրանի մեկուսացմանը. Բլինքեն


Պաղեստինյան պետության ստեղծումը կնպաստի Իրանի մեկուսացմանը, այսօր Կահիրե կատարած այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մի կողմից՝ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներ նախաձեռնելը, դրանցում Իսրայելին ներգրավելը, նաև անվտանգության հստակ երաշխիքների ստեղծումը, մյուս կողմից՝ պաղեստինյան պետության հիմնադրման ուղիների ձևավորումը Իրանը մեկուսացնելու և լուսանցք մղելու լավագույն ձևն է», -ասել է նա։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով, սակայն, այս պահին Վաշինգտոնի գլխավոր մտահոգությունները վերաբերում են Հորդանան գետի արևմտյան ափին տիրող կացությանը։

«Միացյալ Նահանգներն աշխատում է երաշխիքների ստեղծման ուղղությամբ, որպեսզի այնտեղ պայթյուն տեղի չունենա», - նշել է Բլինքենը։

XS
SM
MD
LG