Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն այսօր այցելել է Կահիրե։ Այստեղ նա հայտարարել է՝ Եգիպտոսն ու Գերմանիան համաձայն են, որ Գազայի հատվածն ու Արևմտյան ափը պատկանում են պաղեստինցիներին։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո միջազգային հանրությունը պարտավոր է Գազայի հատվածում անվտանգություն կազմակերպել, և բարեփոխված Պաղեստինյան Ինքնավարությունը ապագայում պետք է ծայրահեղ կարևոր դերակատարություն ունենա։
Բերբոքը հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիների տառապանքները չեն կարող շարունակվել, և կոնկրետ միջոցներ են անհրաժեշտ այնտեղ գտնվող մարդկանց օգնություն հասցնելու համար։