Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Սարատովի մարզում ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին


Ռմբակոծիչը՝ Սարատովի Էնգելս ավիաբազայում, դեկտեմբեր, 2022թ․
Ռմբակոծիչը՝ Սարատովի Էնգելս ավիաբազայում, դեկտեմբեր, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունվարի լույս 10-ի գիշերը Սարատովի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը միայն պարզաբանել է՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է Էնգելսի շրջանում, տուժածներ չկան։

«Ազատության» ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում է գտնվում ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչներ։ Ռուսական ինքնաթիռները, մասնավորապես, այդ օդանավակայանից են բարձրանում ու հարվածում Ուկրաինային։

Օդանավակայանը, որը մոտ 700 կիլոմետր է հեռու Ուկրաինայի սահմանից, մի քանի անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ընդհանուր առմամբ, այդ հարվածներից վեց ռուս զինծառայող է զոհվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱԹՍ-ները խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, իսկ զինվորականները մահացել են բեկորների հետևանքով։

Ուկրաինան պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հարվածները։

XS
SM
MD
LG