Մատչելիության հղումներ

Բոնոյի այցի հիմնական նպատակն է եռակողմ հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում. ԱԽ քարտուղար


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:

Գրիգորյանը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք կա Բաքվի համաձայնությունը:

Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն խոսում է երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպման մասին։

ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են հունվարի վերջին սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստն անցկացնել: Բացի այդ, հունվարի 4-ին հայկակական կողմը խաղաղության պայմանագրի հերթական տարբերակն է փոխանցել Ադրբեջանին։

«Հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», - ասել է Գրիգորյանը առանց մանրամասների:

XS
SM
MD
LG