Ուկրաինայի հետ սահմանակից ռուսական Բելգորոդի իշխանությունները առաջարկել են բնակիչներին տարհանվել՝ ուկրաինական կողմի ինտենսիվ հրետակոծություններից հետո, որոնց հետևանքով անցած գիշեր երեք մարդ է վիրավորվել։ Տեղի դպրոցները որոշել են երկարաձգել ձմեռային արձակուրդները։
Զուգահեռ Կիևը հարվածներ է հասցրել Ղրիմի ուղղությամբ, որոնց նպատակն է վերադարձնել 10 տարի առաջ բռնակցված թերակղզին։ Ուկրաինական զինուժը հայտարարում է, թե վերջին ռազմական գործողությունները հաջող են ընթացել, Ղրիմում խոցվել է առնվազն մեկ ռուսական հրամանատարական կետ։
Ռուսական կողմն իր հերթին ակտիվացրել է հարվածները՝ թիրախավորելով ուկրաինական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։