Մատչելիության հղումներ

Բաքվում զարմացած են «Արևմտյան Ադրբեջանի» թեմային Երևանի արձագանքից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակում, Բաքու, 24-ը դեկտեմբերի, 2022թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակում, Բաքու, 24-ը դեկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցով Բաքուն Երևանին հորդորում է «Ադրբեջանի օրինակով հումանիստական դիրքորոշում դրսևորել»: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան ասում է՝ զարմացած են այդ հարցով հայկական կողմի արձագանքից․ - «Զարմանք և ափսոսանք է հարուցում այն, որ Հայաստան արևմտյան ադրբեջանցիների վերադարձն իրենց հողեր ընկալվում է որպես տարածքային պահանջ։ Անգամ վարչապետն է ասել , թե դա համարում է Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը և հավելել․ - «Ես կարծում եմ, որ եթե հայկական կողմը Ադրբեջանի օրինակով հումանիստական դիրքորոշում ցուցաբերի, ապա կարելի է դրական արդյունքների հասնել»։

Թե որ հարցերում Բաքվի ցուցաբերած «հումանիստական դիրքորոշումը» նկատի ունի, նախարար Բայրամովը չի մանրամասնել։

Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ հանդիպելով ադրբեջանցի փախստականներին միավորող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ, հայտարարել էր․ - «Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է»։ Ըստ Ալիևի հաշվարկների՝ «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։

«Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում», - ասել էր Ադրբեջանի նախագահը, - «Այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG