Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նորից հետաձվել է Գազայի հարցով քվեարկությունը


ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Գազայի հարցը, արխիվ, Նյու Յորք, 8 դեկտեմբերի, 2023թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Գազայի հարցը, արխիվ, Նյու Յորք, 8 դեկտեմբերի, 2023թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ հետաձգել է Գազայում նոր հրադադարի հարցով քվեարկությունը։

The Guardian պարբերականի փոխանցմամբ, դիվանագետները դեռ փորձում են համաձայնության հասնել բանաձևի նախագծի ձևակերպումների շուրջ։ Ենթադրվում է, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, Նյու Յորքում։

Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի նախագիծն արդեն մի քանի անգամ փոփոխվել է։

XS
SM
MD
LG