Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երկու պատգամավոր կպայքարի նախագահի պաշտոնի համար․ երկուսն էլ հայտնի են իշխանամետ հայացքներով


Ֆազիլ Մուստաֆան, արխիվ
Ֆազիլ Մուստաֆան, արխիվ

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր թեկնածություն է առաջադրել փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում։ Մուստաֆան, որը խորհրդարանի մյուս բոլոր օրենսդիրների պես աջակցում է երկրի կառավարութանը, Ալիևի հետ ընտրապայքարի մեջ է մտնում արդեն երկրորդ անգամ։

2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով նրա օգտին քվեարկել է ընտրողների 2,43 տոկոսը։ 57-ամյա Մուստաֆան վերջին տարիներին աչքի է ընկել հարևան Իրանի դեմ քննադատությամբ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան ներկայացնում են շիա մահմեդականության աճող ազդեցության դեմ պայքարի առաջամարտիկ, հաճախ հեգնական հայտարարություններ է անում այաթոլաների ռեժիմի հասցեին։

Այս տարվա մարտին նա զինված հարձակման է ենթարկվել, որն Ադրբեջանի իրավապահները ահաբեկչություն էին որակել ու պնդել, որ մահափորձի ետևում Իրանն է կանգնած։ Միջադեպը դիվանագիտական սկանդալ էր հարուցել հարևան երկրների միջև։

Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարել է նաև պատգամավոր Զահիդ Օրուջը։

XS
SM
MD
LG