Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ:
Երեկ Փաշինյանը Երևանում՝ ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հավաքի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը շատ կոնկրետ և գործուն քայլեր անելու՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման ուղղությամբ։
Գործադիրի ղեկավարը միևնույն ժամանակ նշեց՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։