Մատչելիության հղումներ

Ռուսները կմասնակցեն Ղարաբաղի տարածքի ականազերծմանը․ Trend


Ռուս խաղաղապահների զրահամեքենան Խոջալու մոտ, արխիվ, 7 հոկտեմբերի, 2023թ.
Ռուս խաղաղապահների զրահամեքենան Խոջալու մոտ, արխիվ, 7 հոկտեմբերի, 2023թ.

Ռուս խաղաղապահները նույնպես կմասնակցեն Ղարաբաղի տարածքի ականազերծմանը, Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարները բանակցել են ադրբեջանական կողմի հետ՝ տարածքի ականազերծման վերաբերյալ համաձայնություն ստանալու համար։

ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ «խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ու մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու համար»:

Հայության զանգվածային տեղահանությունից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքում նվազագույն թվով հայեր են մնացել:

XS
SM
MD
LG