Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ, այսօր հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։
Վկայակոչելով Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալները՝ վարչապետի մամուլի քարտուղարն ասաց, որ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են։