Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել, հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ ձեռք կբերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանը, նաև հանձնաժողովին հրավիրել է մինչև մարտ հաշվետվություն ներկայացնել՝ նման որոշում կայացնելու նպատակով: